Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բաքվի բռնապետի միանգամից մի քանի քարոզչամիջոցի զայրացրել է նվաստիս՝ Հայաստանում այժմ լայն շրջանառվող այն շեշտադրումն, ըստ որի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին։
Լայնածավալ «հոդվածում» մասնավորապես խոսվում է նույնիսկ Այսրկովկասի իրանական խանությունների (դրանք բնականաբար ներկայացնելով որպես «ադրբեջանական») մասին, սակայն որևէ կերպ ողջամտորեն չի հերքվում վերոնշյալ միտքը։
Այսինքն, իրոք, ներկայում Ադրբեջան անունով հայտնի «քաղցկեղային գոյացությունը» չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին, քանի որ այն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20թթ․ Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, իսկ թուրքական սվիներով առաջ մղված այդ «պետության» նախագիծը, որն, ի դեպ, յուրացրել էր նույնիսկ իրանական հռչակավոր երկրամասի անվանումը՝ «Ազարբայջան», այդպես էլ չուներ հստակորեն որոշարկված տարածք և սահմաններ։
