Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքուն հայտնել է, որ առևանգված Վագիֆ Խաչատրյանը «բուժօգնություն է ստանում»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:

Վագիֆ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։: