Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայրամովը 7 երգ գիտի, 7-ն էլ… «Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներն ու ռեւանշիստական ​​միտումներն անհանգստության տեղիք են տալիս»

Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը, «ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատումը» ավելի լայն աշխարհագրության մեջ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում. Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եռակողմ երկրորդ հանդիպմանը հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ հենց այս տարածաշրջանով է անցկացվում «Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նոր զարկերակը, և դրա մեծ հեռանկարներն ակնհայտ են»։

Նախարարն ընդգծել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը։

«Տարածքային պահանջներն ու ռեւանշիստական ​​միտումները, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրության մեջ և Ադրբեջանի վերաբերյալ այլ իրավական ակտերում, անհանգստության տեղիք են տալիս։ Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերն այդ ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Բայրամովը հավելել է, որ տրանսպորտի ոլորտում ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա երեք երկրների միջեւ կիրականացվեն մի շարք նախագծեր։