Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բայրամովը Բերբոքին ասել է, թե իբր ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի առաջ տարածքային պահանջներ է դնում

2024 թվականի հունիսի 11-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին։

Նախարարները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս ադրբեջանա-գերմանական հարաբերություններին և շահագրգռված են հետագա համագործակցության ընդլայնմամբ։

Խոսելով  տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարար  Բայրամովը նշել է խաղաղ գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։

 Այս համատեքստում նշվել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։