Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ. հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Պատճառը Գազայի հիվանդանոցի վրա իսրայելական հարձակումն է։
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ, ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի՝ նույնպես հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։
Գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը:
Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա Իսրայելում հանդիպելու է վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ ցույց տալու Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին։