Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը 1 տարով երկարացրել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

 Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները  2022 թվականի փետրվարի 21-ից են կիրառվում։

Սահմանափակումներ են կիրառել նաև Դոնալդ Թրամփը, Բարաք Օբաման։

 Ինչպես նշվում է փաստաթղթում, Բայդենն ասել  է, որ  բոլոր պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան 2024 թվականի մարտի 6-ից հետո էլ։

«Այդ գործողությունները և քաղաքականությունը, որոնք նշված են այս  հրամաններում, շարունակում են արտակարգ  վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», – ասել է Բայդենը համառոտագրում: 

«Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ 13660 գործադիր հրամանով հայտարարված արտակարգ դրությունը»,- պարզաբանել է նա։