Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ երկաթին»։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանի խոսքով երեկ ձերբակալված բոլոր քաղաքացիները զանգվածային անկարգություների կասկածանքով են ձերբակալվել:
«Երեկ՝ նախքան ձերբակալման որոշում կայացնելը ոստիկանական բաժիններում մենք այցելել ենք քաղաքացիներին: Աշոտ երկաթը Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում էր»,- ասեց Ռուբեն Մելիքյանը: