Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բալիստիկ ռումբով հարված է հասցվել Օդեսային. կա 8 զոհ

Երկուշաբթի  ռուսական ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Օդեսայի վրա։

Օդեսայի ՕՎԱ-ի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ բալիստիկ հրթիռն ուղղված է եղել բնակելի շենքեր և գործարար ակտիվություն ունեցող տարածքի վրա։ Նրա խոսքով՝ հարվածի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից չորսի վիճակը ծանր է։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները.

Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ հրթիռներից մեկը չի պայթել և գտնվում է ուսումնական հաստատության շենքում։

«Օդեսայում ռուս մարդասպաններն այլևս չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: