Արևմտյան երկրների դիրքորոշումը, ելնելով այն անհրաժեշտությունից, որ պետք է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` «Ուկրաինայում պարտվելուն», չի փոխի իրադարձությունների իրական ընթացքը. հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնի հայտարարություններն այն մասին, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կաջակցեն Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի մինչեւ Ռուսաստանի պարտությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նման դիրքորոշումը հետագայում կհանգեցնի ռեսուրսների սպառմանը և այդ երկրների ներգրավվածությանը Ուկրաինական հակամարտությունում։
«Մենք լավ գիտենք այդ դիրքորոշումը, այն չի կարող փոխել իրադարձությունների ընթացքը»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը: