Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Արևմուտքը մինչև տարեվերջ F-16 կործանիչներ կուղարկի Ուկրաինա

F-16 կործանիչների առաջին խմբաքանակը կարող է մինչև այս տարվա վերջ արևմտյան երկրներից հասնել Ուկրաինա. այդպես են կարծում Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։

Հրապարակման մեջ նշվում է, որ  դեկտեմբերի 22-ին, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ երկրի կառավարությունը պատրաստելու է առաջին 18 F-16 կործանիչները՝ Ուկրաինա առաքելու համար։

«Չնայած Ռյուտեն չհաստատեց F-16-ի առաքման ժամկետները, Էստոնիայի պաշտպանության նախարարության վերջին ռազմավարական փաստաթուղթը նշում է, որ Նիդեռլանդները, Դանիան, Նորվեգիան և Բելգիան արդեն պարտավորվել են մինչև տարեվերջ F-16-ներ նվիրաբերել Ուկրաինային»,- ասվում է զեկույցում։