Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Արցախցի կինը հիացմունքի է արժանի` իր վրա հարձակվող թշնամական կամակատարին տեղը դնելու, հօդս ցնդեցնելու իր պարզ ու հստակ մարդկային կարողությամբ. Ավետիք Չալաբյան

Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի՝ իր արժանապատիվ խոսքով, սեփական հայրենիքի խորը զգացողությամբ, թուլամորթ բայց լկտի կերպով իր վրա հարձակվող թշնամական կամակատարին տեղը դնելու և նրա ստահոդ պրոպագանդան հօդս ցնդեցնելու իր պարզ ու հստակ մարդկային կարողությամբ:

Խոնարումս և զորակցությունս եմ հայտնում Ձեզ, հարգելի տիկին: Թող Դուք և Ձեր զավակներն ապրեն իրենց նվիրական հայրենիքում, արժանապատիվ և երջանիկ՝ դուք բոլորդ դրան ավելի քան արժանի եք:

Ավետիք Չալաբյան, «ՀայՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող