Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից: Նա մանրամասնել է, որ 2 ամիս առաջվա տվյալներով՝ այնտեղ շուրջ 20 մարդ է մնացել:

«Ովքեր մնացել են, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Սոցապնախարարությունից, ստանում են բուժում, ապահովվում են սննդով, կյանքն այնտեղ լիովին «ապահով» է», – պնդել է Ադրբեջանի նախագահը։