Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախում դպրոցները ժամանակավորապես կփակվեն

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ  Ադրբեջանի կողմից   Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ 

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: