Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Արցախն իսկապես շատ «ծանր» է

Արցախն իսկապես շատ «ծանր» է։

Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: