Մայր աթոռն Ադրբեջանի նոր նախաձեռնությունը որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն։
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը կանգնեցնելու համար Մայր աթոռը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։








