Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախի դրոշը բարձրացվել է Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում

Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած՝ հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են նաև Սյունիքում։ Այս մասին տեղեկացանք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից․ 

««Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։

Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։

Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում։

«Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով»։