Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախից երեք հիվանդ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշով» երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։

Նրանք Արցախում գտնվել են բժշկական վերահսկողության տակ։

Նշենք, որ Արցախն արդեն 27 օր գտնվում է շրջափակման մեջ։