Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արշակ Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

Աղբյուր` Փաստինֆո