Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արմեն Աշոտյանին ձերբակալել են բժշկական համալսարանում կատարված չարաշահումների գործով. ՔԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նրա փոխանցմամբ՝ Աշոտյանի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Աբրահամյանը նաև ասաց, ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրության համար կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով տեղեկատվություն կհրապարակի։