Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը տեղեկություն է տարածել զինծառայողի վիրավորման մասին

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը տեղեկություն է տարածել Լաչինի սահմանային անցակետի գնդակոծման և զինծառայողի վիրավորման մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է: