Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու

Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու. Tert.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:

ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ միջադեպով 6 անձ ձերբակալվել է, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստին Նոր Նորքի վարչական շրջանի շենքում վարչական շրջանի ղեկավարն ու աշխատակիցները ծեծի են ենթարկել:

Այս պահին Արթուր Չախոյանը ձերբակալվածի կարգավիճակ ունի, իսկ նրան ծեծող թաղապետը՝ ոչ։

Ի դեպ՝ քիչ առաջ Չախոյանը՝ արյան զեղում դիագնոզով, Շտապ օգնության մեքենայով Ոստիկանությունից տեղափոխվեց հիվանդանոց։