Հայասատնում պետական կառավարման համակարգը չի փոխվի, չնայած դրան՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կա, որի անդամները միջին 700 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ ճիշտ է, սահմանադրությունը վատը չէ, բայց որոշել են այն վերանայել:
Սահմանադրության փոփոխության մասին խոսում է մի իշխանություն, որն ամենաշատն է խախտում մայր օրենքը. արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Արդարադտության նախարարությունը մահակ է դարձել նաև դատավորների գլխին. ԲԴԽ-ն հերթական միջնոդրության արդյունքում՝ միաձայն քվեարկությամբ դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։
Կոռուպցիայի դեմ պայքարը գործող իշխանության բրենդն է՝ ձաևկերպումը Գրիգոր Մինասյանինն է: Նրան հակադարձել են լրագրողները՝ հիշեցնելով թարմ դեպքերը՝ քովիդը, Արսեն Թորոսյանին, ձերբակալվածներին ու կոռուպցիոն չարաշահման վերջին փաստը:
Գրիգոր Մինասյանը տեղեկություն չունի՝ ՀՀ գլխավոր դատախազը կգա՞ խորհրդարան Արսեն Թորոսյանին պատգամավորական անձեռմխելությունից զրկելու միջնոդրությամբ, թե ոչ, բայց ուրախ է,որ քրեական գործ է հարուցված:
Արդարադատության նախարարը հայտարարել է, թե ի տարբերություն նախկինների՝ այսօր Հայաստանում ժողովրդավարություն կա. դրա համար էլ Քպ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու ընտրել: Խոշորացույցով են փնտրում թեկնածուին։
Ի դեպ, Գրիգոր Մինասյանը եղել է ՀՀԿ-ից, բայց այսօր իր կենսագրությունից այդ փաստը ջնջված է։
Ուրախալի լուր շարքից. նախարարաը հայտնեց, որ «Ստի դետեկտոր» են ձեռք բերել։