Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանն Անթալիայում է

Մարտի 10-12-ը ՀՀ արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Հայաստանին հրավիրել էր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։