ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 21-ին կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է.«Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համապարփակ օրակարգը։ Ես արդեն ասել եմ, որ մեր պատասխաններում առանցքային են Արցախի հայության իրավունքները և Արցախի կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս հենքով ենք պատրաստ բանակցություններ սկսել և այս հենքով ենք դիմել ԵԱՀԿ-ին»։