Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Արարատը» հաղթեց «Ուրարտուին» եւ բարձրացավ առաջին տեղ

Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Ուրարտուին»։ Վարդան Բիչախչյանի ղեկավարած թիմը հաղթեց 2։0 հաշվով։

72-րդ րոպեին «Ուրարտուի» դարպասը գրավեց կոտդիվուարցի հարձակվող Յակուբա Սիլուեն, որը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։ Ընթացիկ առաջնությունում նա աչքի ընկավ չորրորդ անգամ։ 88-րդ րոպեին Սիլուեի գոլային փոխանցումից հետո դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց սերբ հարձակվող Իգոր Ստանոեւիչը։

«Արարատը» 9 միավորով հավասարվեց «Արարատ-Արմենիային» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ։ «Ուրարտուն» 6 միավորով երրորդն է։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Արարատ» – «Ուրարտու»՝ 2։0

Յակուբա Սիլուե, 72, Իգոր Ստանոեւիչ, 88

News.am