Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արայիկ Հարությունյանը երեկոյան տեսաուղերձով է հանդես գալու

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով:

Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,- տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։