Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արագածոտնում երկու օր շարունակ մարզպետն ու համայնքապետերն ուղեկցել են Աննա Հակոբյանին

25/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ շրջել է Արագածոտնի մարզում ու նոր ֆոտոշարքով «զմայլել» ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Վարդերի մեջ, վարդերը գրկում, «քոթուկների» վրա նստած են այս անգամվա լուսանկարները: Տիկին Աննան չի մոռացել նաև մոմ վառելու մասին, իհարկե Աստծո տուն՝ առանց գլխաշորի մտնելով: Այս ողջ ընթացքում նրան ուղեկցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչո՞ւ, ինչ կարգավիճակով:

«Որպես վարչապետի տիկին ու «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ենք ուղեկցել Աննա Հակոբյանին, ու դրա մեջ արտառոց ոչինչ չկա»,-«Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որ երկու օր շարունակ իր գործընկերների հետ մեկտեղ ուղեկցել է Փաշինյանի տիկնոջը:

Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքի ղեկավարները, որտեղ այցելել է տիկին Աննան, շունչները պահած ու գործերը թողած, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին: Աշտարակի քաղաքապետ Թովմա Շահվերդյանն է ամենից շատ երևում Աննա Հակոբյանի գրասնեյակի կողմից հրապարակված լուսանկարներում:

Գրեթե բոլոր այցերի ընթացքում տիկնոջը թիկունքից ուղեկցում է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ քաղաքապետի աթոռը զբաղեցրած ու մինչև այժմ դրա վրա հարմարավետ բազմած Շահվերդյանը:

Ուշագրավ այն պատմության մեջ այն է, որ Արագածոտնի մարզպետարանի կայքում վերջին 2 օրերին երեք նյութ է տեղադրված՝ իբրեւ մարզպետարանի գործունեություն, թե ինչպես է մարզպետը ուղեկցել վարչապետի տիկնոջը:

Աննա Հակոբյանի՝ Արագածոտն կատարած այցն, իհարկե, ո՛չ առաջինն է, ո՛չ՝ վերջինը. մինչև այս նա տարբեր այլ մարզեր էլ է գնացել, ինչի ժամանակ բոլոր մարզպետները տիկին Աննային դիմավորել ու ուղեկցել են: Դրա զուգահեռ իրականությունում սակայն ՀՀ մարզերում կուտակված այնքան խնդիր կան, որ մարզպետները գեթ մեկ րոպե ազատ ժամանակ չպետք է ունենան ամենատարբեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին զբոսավարի ծառայություն մատուցելու համար:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հեռացրել են համալսարանից

Հաջորդ գրառումը

Երբ աղետն արդեն պայթել է, իսկ Երևանի դատախազը մեկ տարվա վաղեմության խախտումների արդյունքներ է ստուգում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Երբ աղետն արդեն պայթել է, իսկ Երևանի դատախազը մեկ տարվա վաղեմության խախտումների արդյունքներ է ստուգում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական