Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ աղետն արդեն պայթել է, իսկ Երևանի դատախազը մեկ տարվա վաղեմության խախտումների արդյունքներ է ստուգում

25/08/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները
պարզելու և վերացնելու ուղղությամբ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 06.04.2021թ. տեղի ունեցած հրդեհի և 14.08.2022թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռևս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում:

Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, և արձանագրվել դրանց վերացման ժամկետները:

Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների: Քրեական վարույթի նյութերում
առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի: Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ:

Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել: Մինչդեռ,
«Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել: Ելնելով վերոգրյալից և նոր նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով` Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻՆ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաև «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչև ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել է, որ դեռևս 2021 թվականին փաստաբան Տիգրան Մուրադյանն է այս հարցը բարձրացրել է, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, սակայն վերջինս անուշադրության է մատնել միջնորդությունը: Եվ ահա միայն 1 տարի անց, երբ տեղի ունեցավ «Սուրմալու»-ի ողբերգական դեպքը, դատախազ Սևակ Հովհաննիսյանը որոշեց տեղից շարժվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արագածոտնում երկու օր շարունակ մարզպետն ու համայնքապետերն ուղեկցել են Աննա Հակոբյանին

Հաջորդ գրառումը

Փաշինյանը Ղրղզստանում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը Ղրղզստանում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական