Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ավինյանի իմպիչմենթի համար պետք են 3 ընդդիմադիր խմբակցության ձայներ, ինչն այս պահին չունենք. Աբգարյան

Այո, աղբը գոյացնում է ոչ թե բնակարանի քառակուսի մետրը, այլ բնակվող մարդը, լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով նոր որոշմանը, որ ՔՊ-ն որոշել է փոխել աղբահանության կարգը՝ այն հաշվարկելով ըստ  բնակարանի քառակուսի մետրի։

Հիշեցնենք, որ, յուրաքանչյուր ք/մ-ի համար առաջարկվում է սահմանել 13 դրամ:

«Մենք լսեցինք պատասխանը, որ դա ընդունված մոդուլ է, որ նախկինում էլ է հաշվարկվել: Դատելով այսօրվա գրանցումների և քվեարկությունների պատկերից՝ ՔՊ-ն այսօրվա իր կողմերը ապահովել է»,-ասաց նա:

Անդրադառնալով Տիգրան Ավինյանին անվստահությունբ հայտնելու հնարավորությանը՝ Իզաբելլա Աբգարյանն նշեց՝ երբ նման հնարավորություն լինի, և ընդդիմության ներսում հաջողվի կոնսենսուս ձեռք բերել, իրենք անպայման կդիմեն այդ քայլին։

«Այս պահի դրությամբ մենք չունենք, մեզ պետք են երեք ընդդիմադիր խմբակցությունների ձայները, որ միահամուռ պատրաստ լինեն գնալ այդ քայլին: Բացի այդ՝ երկրորդ հարցն այն է, որ միասնական թեկնածու պետք է առաջադրվի, այսինքն դա այդպես արագ, հեշտ գործ չէ»,- ասաց նա: