Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Այնուհետև տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։
Հիշեցնենք՝ Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի այդ միջոցառումներին, սակայն դեմ չէ ընթացիկ օրակարգի փաստաթղթերի ընդունմանը։
Նիստում կքննարկվի Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման խնդիրները և կստորագրվի 14 փաստաթուղթ, այդ թվում՝ ամփոփիչ հռչակագիր և համատեղ հայտարարություն՝ ի պատիվ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի: