Առաջարկում ենք ընդունել «հակասաֆարովյան» օրենք, որը կարգելի ադրբեջանցիներին հող և գույք գնել ՀՀ-ում. Կարապետյան

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն առանցքային է երկրի զարգացման և Բաքվում պահվող հայրենակիցների վերադարձի համար։ Բայց, այնուամենայնիվ, պետք է կանխել Ադրբեջանի կողմից ժողովրդագրական ներկայություն ապահովելու ցանկացած փորձ»,- այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ձևավորվում է նոր ազգային գաղափարախոսություն, ինչի մասին են վկայում նաև նրանց կրթության նախարարի հայտարարությունները «Արևմտյան Ադրբեջանի» վերադարձի վերաբերյալ։
