Կիրակի, 26 Հուլիս, 2026

Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառման տակ արձագանքել է ՀՀ կառավարության՝ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի ՀԷՑ-ի գործով կայացրած վճռի վերաբերյալ հայտարարությանը։

«Կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեիք ներկայացնելու Ձեր դիրքորոշումը դատարանին, սակայն այն ճանաչվել է ոչ հիմնավոր։ Ուստի առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը»,- գրել է Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը ավելի վաղ տեղեկացրել էր.

«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝

  • բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
  • փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
  • հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
  • և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը

Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»: