Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց բոլոր հայ գերիների անհապաղ ազատման Հարավային Կովկասում չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն․ Բրեդ Շերման

24/06/2026
- Նորություններ

Ալիևը փորձում է սա ներկայացնել որպես քրեական գործ՝ պնդելով, թե էթնիկ զտման իրականացումը նորմա է, իսկ դրան դիմադրելը՝ հանցագործություն։ Բայց եկեք հստակեցնենք․ այս մարդիկ մեղավոր են միայն նրանով, որ հավատացել են Արցախի բնիկ բնակչության արժանապատվության, ինքնավարության և ինքնորոշման իրավունքին։

Այս մասին Կապիտոլիումի բլուրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահ Բրեդ Շերմանը։

Նա հիշեցրել է, որ Բաքվի ռազմական ագրեսիան 2023 թվականին, որը հաջորդեց իննամսյա խիստ շրջափակմանը, հանգեցրել է ամբողջական էթնիկ զտման՝ ավելի քան 100 հազար բնիկ հայերի բռնի տեղահանությանը այն հողերից, որտեղ նրանց նախնիները ապրել են հազարամյակներ շարունակ։ Միաժամանակ ադրբեջանական ուժերն ապօրինաբար գերեվարել են տասնյակ մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարներին։

Կոնգրեսականը շեշտել է, որ գերիները պարբերաբար ենթարկվում են ծեծի և խոշտանգումների, ինչը փաստագրվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, իսկ նրանց նկատմամբ դատավարությունները վերածվել են փակ ցուցադրական ֆարսերի՝ ավարտվելով 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ դատապարտմամբ։

«Փետրվարին այսպես կոչված ռազմական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, որը իր առևանգումից ընդամենը մի քանի ամիս առաջ հանդիպել էր ինձ հետ իմ գրասենյակում։ Քիչ անց ավելի քան մեկ տարի մենախցում պահվելուց հետո 20 տարվա ազատազրկման դատապարտեցին նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Իսկ Amnesty International-ում միանգամայն արդարացիորեն այս դատավճիռը անվանել են արդարադատության ծաղրանկար»,– նշել է Բրեդ Շերմանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանում, որի ազատության մակարդակը իրավապաշտպանների կողմից գնահատվում է ընդամենը 6 միավոր 100-ից, նույնիսկ սեփական քաղաքացիները չեն կարող հույս դնել արդար դատավարության վրա, էլ չասած հայերի մասին, որոնց դեմ տասնամյակներ շարունակ վարվում է այլատյացության պետական քաղաքականություն։

Շերմանը շեշտել է, որ պատանդ պահելու գործելակերպը Բաքուն կիրառել է նաև 2020 թվականի պատերազմից հետո՝ հայ հասարակությանը ահաբեկելու համար, իսկ համացանցում բազմիցս հայտնվել են հայ զինծառայողների արտադատական մահապատիժների սարսափելի կադրեր, որոնք տարածվել են հենց կատարողների կողմից։

Կոնգրեսականի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է օգտագործի առկա բոլոր գործիքները՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Նա հայտնել է, որ պատրաստել և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցրել է հատուկ ուղղում, որը Վաշինգտոնից պահանջում է վճռական քայլեր ձեռնարկել պահվող անձանց ազատելու համար։

«ԱՄՆ ներկայիս վարչակազմը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հասնել։ Բայց իսկական և տևական խաղաղություն չի լինի, քանի դեռ յուրաքանչյուր հայ գերի և քաղբանտարկյալ չի ազատվել ադրբեջանական բանտերից և հնարավորություն չի ստացել վերադառնալու իր ընտանիքի մոտ»,– եզրափակել է Բրեդ Շերմանը։

https://infoport.am

Նախորդ գրառումը

Ես հպարտ եմ, որ այցելել եմ Արցախ մինչև էթնիկ զտումը, և կշարունակեմ պայքարել ռազմագերիների ազատ արձակման համար. Ջուդի Չու

Հաջորդ գրառումը

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026
Նորություններ

Ով որ մեզ այս դատին արժանացրել է՝ թող իրենց երեխեքն էլ արժանանան. անհետ կորածի մայր

20/07/2026
Նորություններ

Էս խաղաղությունը, որ իրանք մուրում են, մեզ սենց խաղաղություն պետք չի. իմ խաղաղությունն իմ էրեխեն ա. անհետ կորածի հարազատ

20/07/2026
Նորություններ

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

Լրահոս

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է....

Ով որ մեզ այս դատին արժանացրել է՝ թող իրենց երեխեքն էլ արժանանան. անհետ կորածի մայր

20/07/2026

Օգոստոսի 4-ին կլինի վեց տարի, որ ես իմ երեխային չեմ տեսել։ Դիմանալու չի, մեղք են այս մայրերը, լրագրողներին այսօր ասաց...

Էս խաղաղությունը, որ իրանք մուրում են, մեզ սենց խաղաղություն պետք չի. իմ խաղաղությունն իմ էրեխեն ա. անհետ կորածի հարազատ

20/07/2026

Ոչ մեկը թող հանկարծ խոչընդոտ չհանդիսանա մեր ճանապարհին, որովհետև 6 տարի է՝ սպասում ենք իրենց, այսօր լրագրողներին ասաց անհետ կորածների...

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության...

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

20/07/2026

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության...

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

20/07/2026

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական