Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես հպարտ եմ, որ այցելել եմ Արցախ մինչև էթնիկ զտումը, և կշարունակեմ պայքարել ռազմագերիների ազատ արձակման համար. Ջուդի Չու

24/06/2026
- Նորություններ

Ադրբեջանի իշխանությունները զգուշացնում էին ինձ, որ հետևանքներ կլինեն, և պահանջում էին չեղարկել ուղևորությունը։ Բայց ես միևնույն է գնացի, որովհետև աշխարհը պետք է տեսներ հայ ժողովրդին, նրա համայնքները, եկեղեցիները և իր հողի հետ նրա խոր կապը։ Այսօր սիրտս կտոր-կտոր է լինում այն մտքից, որ Արցախը ավերված է, իսկ նրա բնակչությունը վերածվել է փախստականների։ Այս մասին Կապիտոլիումի բլուրում անցկացված մամուլի ասուլիսում, որը նվիրված էր հայերի ապօրինի գերության հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից վերադառնալուց հետո պաշտոնական Բաքուն իրեն ներառել է սև ցուցակում և արգելել մուտքը Ադրբեջան։ «Ես կրում եմ այդ արգելքը որպես պատիվ։ Եթե մարդու իրավունքների պաշտպանությունը նշանակում է, որ Ադրբեջանում ինձ այլևս չեն ողջունում, ապա դա միայն ամրապնդում է իմ վճռականությունը՝ շարունակելու պայքարը հանուն արդարության հայ ժողովրդի համար», – ընդգծել է Ջուդի Չուն։

Կոնգրեսականը հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահման հազարերորդ օրը անվանել է սրտակեղեքիչ հանգրվան։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականի էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված էին լքել իրենց պատմական հայրենիքը, իսկ ադրբեջանական գերության մեջ մինչ օրս մնում են մարդիկ, որոնց ենթարկում են դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և զրկում տարրական մարդկային ու իրավական իրավունքներից։

Ջուդի Չուն խորին երախտագիտություն է հայտնել իր գործընկեր Բրեդ Շերմանին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկկուսակցական ուղղման առաջմղման գործում ցուցաբերած առաջնորդության համար, որը Բաքվից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ արժանի են արդարության, պատշաճ իրավական գործընթացի և իրենց ընտանիքների մոտ տուն վերադառնալու, և համաշխարհային հանրությունը իրավունք չունի աչք փակել դրա վրա։

«Այսօր, նշելով այս 1000 օրը, մենք հստակ ազդանշան ենք հղում. այս գերիները մոռացված չեն, նրանց ընտանիքները մոռացված չեն, և Արցախի ժողովուրդը մոռացված չէ։ Մենք չենք դադարի բարձրաձայնել, քանի դեռ յուրաքանչյուր գերի չի ազատ արձակվել, և քանի դեռ հայ ժողովուրդը չի կարող ապրել խաղաղության, անվտանգության և արժանապատվության մեջ», – եզրափակել է կոնգրեսականը։

Նախորդ գրառումը

Գերության 1000 օրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ԱՄՆ-ն պետք է լծակներ կիրառի գերիներին վերադարձնելու համար․ Ջիմ Կոստա

Հաջորդ գրառումը

Առանց բոլոր հայ գերիների անհապաղ ազատման Հարավային Կովկասում չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն․ Բրեդ Շերման

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026
Միջազգային

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026
Նորություններ

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026
Նորություններ

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026
Հաջորդ գրառումը

Առանց բոլոր հայ գերիների անհապաղ ազատման Հարավային Կովկասում չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն․ Բրեդ Շերման

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական