Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 44-օրյա պատերազմում եղան 30 գլխատումներ. իրավաբան

24/06/2026
- Նորություններ

 Սա անհատական նախաձեռնություն է եղել, իրավապաշտպանները համագործակցել են անմիջականորեն հանցագործությունից տուժած խմբերի հետ։ Նաև պետք է ֆիքսենք, երբ գործերը կոմունիկացվեցին Ադրբեջանի հետ, տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը՝ արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է  որպես երրորդ կողմ ներգրավվել իրավական գործընթացներին։ 2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ներգրավվել որպես երրորդ կողմ, այսինքն՝ կառավարությունը նույնպես իրավական դիրքորոշումներ է ներկայացրել, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով օրերս ՄԻԵԴ-ի կողմից  հրապարակած  «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին։

Ասուլիսին ներկա, դիմումատուների ներկայացուցիչ, իրավաբան Արաքս Մելքոնյանն իր հերթին կարևորեց ՄԻԵԴ-ի այս վճիռը, քանի որ այն առաջինն է, որ վերաբերում է Ապրիլյան պատերազմի ընթացքում զինծառայողների սպանություններին։ Դրանց վերաբերյալ ևս 21 բողոք է ներկայացված ՄԻԵԴ։

Հիշեցնենք՝ Հայկ Թորոյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայակից ընկերոջ հետ փորձել է զենք հասցնել առաջնագիծ, սակայն նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից ենթարկվել են հարձակման։ Բանախոսի ներկայացմամբ՝ ըստ էության՝ մարտ է ծավալվել, զինծառայողը ծանր վիրավորվել էինքնուրույն քայլել չի կարողացել։ Ադրբեջանցի զինվորները նրան անդամահատել են, գլխատման միջոցով կյանքից զրկել։

«ՄԻԵԴ այս վճիռը շատ կարևոր նշանակություն ունի՝ արձանագրելու պատերազմական ծանրագույն հանցագործությունը։ Մենք ունեինք էական փաստական ապացույցներ, տվյալներ։ Ադրբեջանցիները ներխուժել էին Թալիշ, իրականացրել էին քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործություն, սպանություն, մարմինների խեղում։ Դրանք փոխկապակցված հանցագործություններ են։ Այդ ամենին ներգրավված անձինք արել էին լուսանկարներ ու դրանք տարածել սոցիալական ցանցերում, ունեինք նաև ֆիզիկական անձի վկայությունները, որ ականատես էր եղել այդ ամենին, և իհարկե՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի, մաքրել են Թալիշի հարակից շրջանները հայկական ուժերից։ ՄԻԵԴ-ը ընդունել է մեր բոլոր փաստարկներն ու ընդունել Ադրբեջանի իրավազորությունը»,-ասաց Մելքոնյանը։

Նա շեշտեց՝ Ապրիլյան պատերազմում հայ զինծառայողներին գլխատած, անդամահատած ադրբեջանցի զինծառայողները Ադրբեջանում հերոսացվում էին,պարգևատրվում, այդ վարքագիծը դարձել էր օրինակելի։

«Մենք գիտենք այդ խմբի որոշ անդամների տվյալները, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. ավելին հանդիպումներ էին կազմակերպում երիտասարդների հետ, պատմում էին այդ մասին, պարգևատրվում։ Այս անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում եղան շուրջ 30 գլխատումներ, գերեվարված զինծառայողների այլ սպանություններ, այդ թվում՝  գլխատումներ կանանց, տարեցների շրջանում։ Ավելին, որպես ահաբեկման մեթոդ՝ ադրբեջանցի զինծառայողները դրանք տեղադրել էին սոցցանցերում»,-նշեց Մելքոնյանը։

Նա հիշեցրեց, որ 2023-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ շատ արցախցիներ հենց այս պեքերն էին հիշումում և հարց տալիս՝ ինչպե՞ս կարող են մնալ Արցախում, երբ ծերերի, զինծառայողների գլխատումներ են եղել, և դրանք կատարողները մնացել են անպատիժ։

«Չկար այլ տարբերակ, քան տարածքը լքելն էր, քանի որ անձինք էական ու իրական վտանգ էին զգում իրենց կյանքի համար, քանի որ տեսել էին, թե ինչպես էին կատարվում սպանություններ, այդ թվում խմբակային, և որևէ մեկը չէր ենթարկվել պատժի։ Այն ռիսկը, որ թերևս էլի կլինեն նման դեպքեր, ուղղակիորեն ազդել է մարդկանց որոշման վրա»,-ասաց Մելքոնյանը։

Նախորդ գրառումը

«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է. Արա Ղազարյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ Սահակյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026
Նորություններ

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ Սահակյան

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական