Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ապամոնտաժվելու են ամանորյա լուսային ձևավորումները. որոշ փողոցներ փակվելու են

Երեւանի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:

Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: