Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր նպատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդհանրապես աշխարհում շատ քիչ տեղերում է, ինչքան որ ես գիտեմ, որ էլեկտրաբաշխիչ ցանցերը բացառապես մասնավոր են։ Ամենաշատը այդպիսի հինգ երկիր կարող եմ մտաբերել։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգմավոր Արման Եղոյանը։

«Դե դա սովորական բիզնես չի, դա հանրային ծառայություն մատուցող բիզնես է, ու այդ բիզնեսը նաու ունի պարտավորություններ։ Իզուր չի, որ դրա գործունեությունը կարգավորում է ՀԾԿ հանձնաժողովի միջոցով, այսինքն դա խանութ չի էլի, որ մի օր բացես, մի օր փակես, մի օր ապրանք մատակարարես, մի օր չմատակարարես, մի օր լավ մատակարարես, մի օր չմատակարարես։ Դա հանրային ծառայություն է։ Իրենք ստանձնել էին պարտականություն 2015 թվականին կատարել կոնկրետ թվով ներդրում։ Այն ժամանակ էլի շատ վատ վիճակ էր ՀԷՑ–ում, ու ինչպես ժամանակը ցույց տվեց, դե մաշվում է՝ լարերը, տրանսֆորմատորները, ենթակառուցվածքները մաշվում են, ու անընդհատ պիտի ներդրում անես։

Վերջին շրջանի տատանումները, հոսանքազրկումները, նաև ՀԾԿՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բավարար աշխատանք չի արվել։ ՀԾԿՀ–ի նախկին ղեկավարը նույնիսկ ընդունում էր, որ իրենք անհրաժեշտ քանակի ներդրումներ չեն արել այնտեղ։

Հիմա շատերն ասում են՝ նոր ենք հիշել այս թեման։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ, երբ Գարեգին Բաղրամյանը հրաժարական տվեց, այդ ժամանակ մենք իրեն հրավիրեցինք ֆրակցիա, ունեցանք խոսակցություն։ Այն ժամանակ ո՛չ եկեղեցականների հետ կապված թեման կար, ո՛չ Սամվել Կարապետյանի։ ՀԷՑ–ի հարցն էինք մենք քննարկում։ Քննարկեցինք ու այդտեղ բացահայտեցինք, ի զարմանս մեզ, որ ահռելի թվով ներդրումներ այնտեղ չեն կատարվել կամ արդյունավետ չեն կատարվել։ Էլ չասած նրա մասին, որ ՀԷՑ–ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը։ Մասնավորապես, մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան հաշվիչները կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից։

Անընդհատ դուք բողոքում եք ՀԷՑ-ից, ասում եք՝ ո՞ւր է նայում պետությունը, հիմա պետությունը նայում է՝ ասում եք՝ ինչի ես նայում»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք ներդրումների հարցը քննարկվել է Սամվել Կարապետյանի հետ, Եղոյանը դրական պատասխան տվեց։

«Իհարկե, քննարկվել է։ Դուք հիշում եք, որ հեղափոխությունից հետո իր հետ հաստատվել էին շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ՝ հաշվի առնելով որ մեր հայրենակիցն է՝ որոշակի հաջողությունների հասած»։

Արման Եղոյանը հստակեցրեց, որ հիմա նպատակը ՀԷՑ-ը պետականացնելն է։

Անդրադառնալով նրան, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԷՑ–ն ազգայնացնելու վերաբերյալ արդեն օրենքի նախագիծ կա ԱԺ-ում, Եղոյանն ասաց, որ ինքը նման նախագծից տեղյակ չէ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի ձախ դռան ապակին ու հայելիները

Հաջորդ գրառումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական