Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Անհասկանալի համազգեստով ինչ-որ մարդիկ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանին տարել են անհայտ ուղղությամբ. Նրա գտնվելու վայրը հայտնի չէ

Անհասկանալի համազգեստով ինչ-որ մարդիկ մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,- նշվում է նրա գրառման մեջ։