Կրեմլը հավանություն է տվել Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության որոշմանը։
«Թուրքիան դաշինքի անդամ է, ունի իր պարտավորությունները կազմակերպության հանդեպ։ Մոսկվայի համար դա երբեք նորություն չի եղել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կրեմլը չի՞ կարծում , որ Թուրքիայի բռնած ուղղությունն ավելի եվրոպամետ է դառնում, և այդ երկիրը դեմքով շրջվել է դեպի Արևմուտք։։
Սակայն Թուրքիան չպետք է վարդագույն ակնոց կրի, Եվրոպայում նրան ոչ ոք չի սպասում, Անկարան այս առումով չպետք է վարդագույն ակնոց կրի. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։