Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Աղազարյան

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մանդատը վայր չդնելու որոշմանը՝ ասաց, որ ԱԺ-ում հանդես չի գալու որպես անկախ պատգամավոր։ «Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ»,-ասաց նա։

Աղազարյանը պնդեց, որ գործընկերները շարունակում են իրեն յուրային ընդունել։

«Ես որևէ մեկին առիթ չեմ տա հակառակը տեսնելու, ընկալելու և այդտեղ ձեռքերը տաքացնելու»,-ասաց նա։