Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այս տարվա 8 ամսում Տավուշից հեռացել է 500 արցախցի

Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2024թ․ փետրվարի 13-ի Տավուշի մարզում բնակվում էր Արցախից բռնագաղթած 786 ընտանիք, 2810 անձ;:

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել, թե հոկտեմբերի 10-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող արցախցիների թիվը։ Մարզպետարանից պատասխանել են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 10-ի դրությամբ 2310 է»։

 Փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»,- տեղեկացնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։