Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին. Փաշինյան

20/02/2025
- Նորություններ, Տեղական

Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները:

Փաշինյանի խոսքով՝ այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին: «Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետև այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռևս 2018-2019 թվականներին: Իհարկե, պատճառները պետք է հասկանանք, որովհետև ենթադրում եմ նաև, որ օնլայն առևտրի շուկայի զարգացումը, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայությունը մեր շուկայում շոշափելի ազդեցություն ունեցել է: Բայց հիմա ինձ համար նաև ակնհայտ է, որ նույն կենսաթոշակների հետվճարի համակարգը նույնպես ինչ-որ ազդեցություն ունեցել է: Վերադառնալով կենսաթոշակների, ընտանեկան և անապահովության նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի համակարգին՝ գալիս ենք այն եզրակացության, որ հնարավոր է այն լավ գործիք է ամենատարբեր առիթներով և ձևերով քննարկելու ու լուծումներ գտնելու համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական, արդյունավետ և ինչ գործիքներով կարելի է անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի գործիքը կիրառել ավելի ընդլայնված ձևով և շահառուների ինչ շրջանակի:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին, կառուցվածքին, հետվերադարձի մեխանիզմներին, սկզբունքներին և հիմնական նպատակներին, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր ուղիներին:

Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում՝ հետվճարի համակարգը շահառուների նոր խմբի շրջանակում պիլոտային կերպով իրականացնելու վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ներկայացնել անկանխիկ գործառնությունների խթանման և հետվճարի մեխանիզմի կիրառման համապատասխան նախագիծ:

Նախորդ գրառումը

37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը. Արցախի Հանրապետության ԱԺ

Հաջորդ գրառումը

Վարդան Ղուկսայանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026
Նորություններ

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026
Նորություններ

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026
Միջազգային

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026
Հաջորդ գրառումը

Վարդան Ղուկսայանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական