Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա. «Փաստ»

16/12/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին: Դա ինքնին սարսափելի է: Եթե հաշվի առնենք, թե «զրոյական կետի» մասին նրա նախորդ հայտարարությունն ինչ դառնաղետ հետևանքներ ունեցավ ու շարունակում է ունենալ, ապա այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա: Նախ՝ համեմատաբար թարմ «զրոյական կետի» մասին: Փաշինյանի ասածից բխում է, որ գերիների փոխանակումը նա համարում է իր և Ալիևի միջև «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականության մեծացման «զրոյական կետ»:

Բայց Փաշինյանի նույնիսկ այդ հայտարարությունը կեղծիք է: Նրա ու Ալիևի միջև «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, «զրոյական կետը» ոչ թե գերիների այս փոխանակումն էր, որից իշխանական քարոզչությունը նորից, ցավոք, շոու սարքեց, այլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած պայմանավորվածությունը, որով Փաշինյանը (ապա և՝ իր ՔՊ-ն) ուրացան ու թշնամուն հանձնեցին Արցախն ամբողջությամբ: Ամեն դեպքում, Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին, և ավելի լավ է՝ չպատկերացնել, թե ո՞րն է լինելու հաջորդ կետը: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թ. ապրիլի 9-ին հայտարարեց, որ ինքը…

Ավելի լավ է՝ բառացի մեջբերենք. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»: Թե իր «զրոյական կետից» բանակցելով՝ Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՜ ավերածություններ գործեց ու ինչպես կործանման տարավ Արցախը, ինչպես թշնամուն հանձնեց բուն ՀՀ տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, ակնհայտ է: Միաժամանակ, նա իրավացի է, որ «զրոյական կետից» բանակցությունները վարելու մասին ասածը կարևոր նրբություն է: Կարելի է ասել, որ դա անգամ առանցքային նրբություն է:

Այն առումով, որ բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց ու դրա մասին հայտարարելուց հետո բացարձակապես զրոյացած են ու զրոյացվել են նրա մյուս բոլոր հայտարարություններն ու մեղադրանքները, թե Արցախի հարցում ամեն ինչ կանխորոշված էր, 91 թվից էր «հանձնած», 96 թվից էր հանձնած, 98 թվից էր հանձնած: Իսկ այդ «զրոյական կետը» պարզապես զրոյականի հասցրեց ամեն ինչ: Հիմա շարունակում է «կոորդինատային հարթության» վրա դեպի ձախ տանել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն 2 օրում կքանդվի. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները Գյումրի են հասել պետության ծառայողական մեքենաներով. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
Նորություններ

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025
Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները Գյումրի են հասել պետության ծառայողական մեքենաներով. «Ժողովուրդ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական