Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն 2 օրում կքանդվի. «Հրապարակ»

16/12/2023
- Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է այս ավանդույթը` կուսակցության առաջնորդն ամենշաբաթյա հանդիպումներ է ունենում կուսակիցների հետ, ընդ որում` ոչ միայն ղեկավար կազմի, այլ նաեւ շարքային ՔՊ-ականների, որոնք նախապես գրանցվում են, որ մասնակցեն այդ հանդիպումներին: Նիստերի ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր` Նիկոլ Փաշինյանն է խոսում կամ լսում է կուսակիցներին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են քննարկում տեսական հարցեր` որն է պետության սուվերենությունը, ինչ է կուսակցական անկախությունը, ինչու են անդամագրվել ՔՊ-ին եւ այլն:

Վերջին նիստում էլ են քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել կուսակցականների հարցերին: ՔՊ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը մեկ նախադասություն է հաղորդել եւ վերջ: Իսկ իրականում Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական հերթական նիստն անցել է դրամատիկ մթնոլորտում եւ եղել է անցած հինգշաբթի կայացած «կոմունիստական երեկոյի» տրամաբանական շարունակությունը։

Հիշեցնենք․ անցած շաբաթ գրել էինք, որ Փաշինյանի՝ կուսակցականների հետ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներն անգիր արած, դասագրքային ելույթներ են ունեցել անձի ազատության, անկախության մասին, ինչպես նաեւ հավատարմության երդումներ տվել Նիկոլ Փաշինյանին՝ ծեքծեքուն  մտքեր հայտնել, թե ինչու են դարձել ՔՊ-ական, եւ ինչն է իրենց պահում այս կուսակցությունում։

Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստը որոշակիորեն տարբերվել է նախորդից եւ այդքան էլ քծնանքով հագեցած չի եղել, անգամ հակառակը` որոշ ՔՊ-ականների արտահայտած մտքերը, ենթադրաբար, դուր չեն եկել վարչապետին։ Պատմում են, որ երդվյալ ՔՊ-ականներ Վահագն Ալեքսանյանի, Արման Եղոյանի եւ մի քանի այլ ճռճռան ու պաթոսախեղդ, շեֆին ու նրա գաղափարները քծնող ելույթների կողքին բավականին կառուցողական եւ իրականությունից չկտրված ելույթներ էլ են եղել: Մասնավորապես, ոմանք զարմացած են եղել  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի համարձակությունից, ով, պարզվում է, ՔՊ-ի հնաբնակներից է՝ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, սակայն համարձակ մտքեր է հայտնել` չվախենալով կուսառաջնորդի զայրույթից։ Նախարարը նրբորեն քննադատել է ներկուսակցական բրգային համակարգը, սուպերլիդերությունը, ինչը, ի դեպ, ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Հայաստանի դժբախտությունների պատճառը հենց սուպերլիդերությունն է: Այն, որ բոլոր կուսակցություններում կան «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ  կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն ուղղակի ենթարկվում են այդ որոշումներին, եւ ոչ մի կուսակցությունում չկա դեմոկրատիա, խոսքի ազատություն, անհատի կարծիք: Ու պարծենում էր, որ «Քաղպայմանագրում» քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդիկ են հավաքված, որոնք մերժում են սուպերլիդերությունը։

Իհարկե, ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանն իր այս դավանանքն էլ մոռացավ, ինչպես շատերը 2018 թվականից հետո: Բայց մարդիկ, պարզվում է, չեն մոռացել եւ նախօրեի նիստին թեկուզ ակնարկներով, զգուշորեն, սակայն Փաշինյանին հասկացրել են, որ ՔՊ-ն այսօր հենց այդպիսին է դարձել։

Մեզ պատմեցին, որ նախարարն իր ելույթում ասել է, թե ինչ պետք է անել, ինչպես աշխատել, որ  վաղը չբախվեն նման խնդրի, ինչը վտանգավոր է կուսակցության՝ քաղաքական թիմի համար, եւ եթե, դիցուք, վաղը` գործընթացների բերումով Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետ չլինի, ապա այնպես չստացվի, որ իրենց քաղաքական ուժը հաշված օրերի ընթացքում փլատակների վերածվի։ Հնչած հարցին, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե Փաշինյանը չլինի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն արագ արձագանքել է. «ՔՊ-ն երկու օրում կքանդվի»։ Շատերը համաձայնել են այս տեսակետին, գուցե ոմանք էլ վախեցել են հակադրվել: Ներկաները նկատել են, որ թեեւ Մխիթար Հայրապետյանը Փաշինյանի օգտին էր ռեպլիկ անում, սակայն միանշանակ չէ, որ այն դուր եկավ Փաշինյանին: Իսկ վարչապետը բազմանշանակ հայացքով լուռ հետեւել է քննարկումներին ու չի արձագանքել։

Մյուս զեկուցողը` Արման Եղոյանը, նախընտրել է շառից-փորձանքից հեռու մնալ եւ հրաժարվել է ասել, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե չլինի Փաշինյանը։ Մոտավորապես ասել է, թե տեսական վերլուծությունների կողմնակից չէ, ուստի ձեռնպահ կմնա այդ վարկածի վերլուծությունից։ 

ՔՊ մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներով փորձում է ոչ միայն պատգամավորների՝ իր նկատմամբ հավատարմությունը ստուգել, այլեւ տեսակետների բախման եւ քննարկումների միջոցով ջրի երես հանել ներկուսակցական խնդիրները, որ համապատասխան «օրգհետեւություններ» անի, այն է՝ զտի համարձակներին ու ըմբոստներին եւ ՔՊ-ն դարձնի ավելի քան միասնական եւ իր սուպերլիդերությանը ենթակա»:

Նախորդ գրառումը

«Հայաստանում, բացի երկկողմանի հարգանքից եւ սիրուց, ուրիշ բան չի եղել»

Հաջորդ գրառումը

Այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Մամուլի տեսություն

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

04/07/2026
Մամուլի տեսություն

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

05/06/2026
Մամուլի տեսություն

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

04/06/2026
Հաջորդ գրառումը

Այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա. «Փաստ»

Please login to join discussion

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական