Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այս թղթի հիման վրա հողերը հանձնեցին. Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամը փաստաթուղթ է հրապարակել

Կիրանցից ահա այս թղթի հիման վրա հողերը հանձնեցին, 30 տարվա ամրացրած, կահավորված առաջնագիծը փլուզեցին ու նվիրեցին թշնամուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրապարակելով այն փաստաթուղթը, որով Կիրանցի բնակիչները հրաժարվել են իրենց պատկանող հողատարածքից:

«Ի՞նչ միջոցներից, և որքա՞ն գումար տրվեց ժողովրդին լռեցնելու համար: Ինչի՞ ստորագրեցին այս թուղթը «բացի 7 հոգուց»։

Ու՞մ են խնդրում, ինչի՞ համար: Բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում, հատկապես լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների։

Հգ. Սա համազգային խայտառակություն է»,- գրել է նա:

Փաստաթղթում նշվում է, որ փոխհատուցում ստանալու դեպքում բնակիչը հրաժարվում է գույքային եւ ոչ գույքային պահանջներից ՀՀ-ի նկատմամբ: