Այս ամենի ֆոնին մի տեսակ աննկատ մնաց Արցախում մի քանի օր առաջ տեղի ունեցած կարևոր իրադարձություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը, –
ՌԴ խաղաղապահ ուժերը հուլիսի 15-ին անցկացրել էին մարտական վարժանքներ, որտեղ օգտագործել էին նաև ականանետեր։
Թիրախի պարամետրերը անընդհատ փոփոխելով այս տակտիկական վարժանքը յուրահատուկ է մոբիլ ռազմական գործողություններ իրականացնելուն։
Իսկ ինչով է կարևոր սա։ Նրանով, որ որոշակի ուղերձ է պարունակում իր մեջ , քանի որ ոչ թե հրաձգային զինատեսակով է տեղի ունենում մարտական վարժանքը այլ ականանետով, որը կիրառվում է հեռահար գործողության ժամանակ։
