Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները.Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. պաշտոնապես հայտնի է, որ հայկական դիրքերի

ուղղությամբ թշնամին հրետանի և անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

Հայկական կողմն ունի 3 վիրավոր, մյուս հանգամանքներն ու հնարավոր կորուստները, ըստ պաշտոնական

գերատեսչության, դեռ ճշտվում են։

Ադրբեջանից հայտնել են իրենց մեկ զոհի մասին։

Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի

թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին։