Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Այսօրվանից մեկնարկում է Արթուր Վանեցյանի նախաձեռնած բողոքի հավաքների երկրորդ փուլը

Այսօրվանից մեկնարկում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնած բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը` նշելով, որ լինելու են առավել վճռական:

«Առավոտյան ավարտվում է մեր հայտարարած լռության օրը: Առավոտյան մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը:

Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին:

Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը:

Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը», – նշել է նա: