Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այո՛. Կ՛ողջունեմ ՀԱԵ-ին Զօրակցող եւ Իշխանութիւն-Եկեղեցի Կործանիչ Տագնապը Դադրեցնելու Կոչը, Իմ Հարազատ Գործընկերներուս եւ Բարեկամներուս

14/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ կարգիս ԿՈՉ՝ Աշխարհատարած Հայրենակիցներուս Հրապարակաւ Միանալու Այս Նախաձեռնութեան

Մինչ մեր Հայրենիքն ու Եկեղեցին կ՛ապրին ճգնաժամային օրեր կ՛ուզեմ  մեծապէս գնահատել՝ Moderna-ի համահիմնադիր՝ Նուպար Աֆէեանին, Ամերիկայի Հայկական Համագումարի նախկին նախագահ՝ Անթոնի Պարսամեանին, բրիտանահայ վիրաբոյժ եւ Մեծ Բրիտանիոյ Լորտերու Պալատի անդամ Տէնհըմի լորտ՝ Արա Տարզիին, UCLA-ի բժիշկ եւ բարերար՝ Էրիք Էսրայէլեանին, մեծանուն գործարար՝ Վաչէ Մանուկեանին, զուիցերահայ գործարար՝ Վահէ Կապրաշին, ֆրանսահայ ֆինանսատէր՝ Ժոզէֆ Ուղուրլեանին  եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատուոյ նախագահ՝   Պերճ Սեդրակեանին ահազանգային կոչը յանուն Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցուոյ անսասանութեան:

            Վերոնշեալ անձնաւորութիւններուն կոչը իր բովանդակութեան մէջ արդարացիօրէն կը շեշտէ, թէ. Հայաստան կը գտնուի իր պատմութեան կարեւոր հանգրուանին մէջ։ Այս պատճառով ժամանակը չէ, որ Հայաստանի մէջ եկեղեցւոյ եւ պետութեան միջեւ ներքին բաժանումները աւելի եւս թուլացնեն աշխարհասփիւռ հայութիւնը։ Ընդհակառակը,  ժամանակն է, որպէսզի մեղմացնենք եւ վերացնենք ներքին ճգնաժամը, որպէսզի Հայկական Պետութիւնը, Հայ Եկեղեցին եւ Հայ Սփիւռքը կարենան միասնաբար շարունակել դէպի խաղաղութեան եւ բարգաւաճման նոր դարաշրջան մը։ Կոչ ուղղելով սփիւռքի Հայ ժողովուրդի բոլոր զաւակներուն, որպէսզի միակամ կերպով բարձրացնեն իրենց ձայնը եւ արտայայտել իրենց կամքը դաւանելու իրենց կրօնը քաղաքական ոեւէ միջամտութիւններէ զերծ, սակայն նաեւ մշտապէս ինքնավերանորոգութեան ենթակայ եկեղեցւոյ մը հովանիին տակ:

Որպէս տրամաբանական շարունակութիւնը այս տողերուն հեղինակիս նախապէս ստորագրած յայտարարութիւններուն եւ որդեգրած կեցուածքներուն, անվերապահ կերպով կ՛որդեգրեմ  վերոյիշեալ՝ սիրելի  գործընկերներուս եւ տարիներու գիտակից բարեկամներուս  յայտարարութեան իւրաքանչիւր խօսքը, իմ կարգին եւս կոչ ուղղելով աշխարհատարած հայրենակիցներուս, ինչպէս նաեւ ազգանուէր կազմակերպութիւններու եւ անոնց ղեկավարութեան Հայրենատէր փաղանգին,  միացնել իրենց ձայնն ու կարողութիւնները յանուն մեր ինքնութեան հիմքը հանդիսացող՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին եւ Հայրենիքին անսասանութեան:

Եկէք միասնաբար, անյապաղ ստեղծենք համահայկական անկասելի շարժում մը, որ մէկ կողմէ Հայաստանի իշխանութիւններէն կը պահանջէ՝

Անմիջապէս դադրեցնել Հայ Եկեղեցիին դէմ իր շղթայազերծած աննախադէպ եւ բաժանարար արշաւանքը, ինչպէս նաեւ դադրեցնել առանց իրաւական լուրջ   հիմքերու՝ խոցելի եւ իր ձեւին մէջ ընդվզեցուցիչ պահուածքով մը ձերբակալել ու կալանաւորելը, հայեցի դաստիարակութեամբ մեզի ջամբուած՝ բացարձակ յարգանքի ենթակայ բարձրաստիճան կղերականները: 

Անյապաղ դադրեցնել հակասահմանադրական վիճակ ներկայացնող, այսպէս կոչուած բարենորոգման անվաւեր շարժումը:

Նոյնպէս  կը յորդորէ՝

 Հայաստանի իշխանութիւններուն, որպէսզի ձեռք երկարեն Մայր Աթոռին եւ պատշաճ ու խաղաղ մթնոլորտ ստեղծել Հայ եկեղեցին շուրջ, որպէսզի ան իր աւանդական կառոյցով եւ կանոնագրով ձեռնարկէ դրական բարենորոգումներ, յօգուտ մեր հաւատացեալ Հայ ժողովուրդին հաւատքի ամրութեան:  

Միաժամանակ, որդիաբար կը խնդրէ Մայր Աթոռէն՝

Դրական եւ շինիչ կերպով արձագանգել ՀՀ իշխանութեանց, երբ անոնք ձեռք երկարելու փորձեր նախաձեռնէն, ակնկալելով որ այն հիմնուած ըլլայ անկեղծ ու յարգալիր մտադրութիւններու վրայ:

Վերջապէս, անձնապէս իմ սրտագին կոչն է ազգովին միաւորուելու եւ միասնաբար դիմակալելու մեր դիմաց ծառացած բոլոր դժուարութիւնները, յանուն մեր ժողովուրդին ֆիզիքական ապահովութեան, ինքնութեան  իմաստաւորումին եւ գոյատեւումին, ի փառս եւ ի յաւերժութիւն մեր Եկեղեցիին, Հայրենիքին ու Ազգին:

Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

Order of Canada շքանշանակիր

Վաստակաւոր (Emeritus) անդամ ՀԲԸՄ Կեդրոնական Վարչութեան

Պատուոյ Ատենապետ ՀԱԵ Գանատահայոց Թեմական Խորհուրդին

Նախագահ՝ Թէքէեան Մշակութային Միութեան

Կեդրոնական Վարչութեան

Գիւտարար գիտնական, Փրոֆեսըր Դոկտոր,

Գանատայի Մաք Կիլ Համալասարանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փետրվարի 17-ին, Ժնևում տեղի կունենան ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հաջորդ գրառումը

ՈՉ ԵՒՍ Է ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՒԻՐԵԱԼ ՍԱՐԳԻՍ ՄԱՀՍԵՐԷՃԵԱՆ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փետրվարի 17-ին, Ժնևում տեղի կունենան ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ է Փաշինյանը Թրամփի ուղուն համաձանություն տվել՝ առանց գերինրի հարցի լուծման հստակ պայմանավորվածության. այդ հարցը բաց է մնում պատմության համար

14/02/2026
Նորություններ

Փաշինյանը սրելու է խաղը՝ ահագնացնելով ապօրինության ծավալը. Տիգրան Աբրահամյան

14/02/2026
Նորություններ

Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Մարուքյան

14/02/2026
Հաջորդ գրառումը

ՈՉ ԵՒՍ Է ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՒԻՐԵԱԼ ՍԱՐԳԻՍ ՄԱՀՍԵՐԷՃԵԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական