Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն Ռուսաստանից նավթի գնման համար Հնդկաստանից լրացուցիչ 25% մաքսատուրք կգանձի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ  որի՝  Հնդկաստանի նկատմամբ  Ռուսաստանից նավթի գնման համար լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանվում։

Մաքսատուրքի սահմանումը Թրամփը պատճառաբանել է այսպես՝ Հնդկաստանի կառավարությունը ներկայումս ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ է ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից։

Այժմ Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների համար կգանձվի լրացուցիչ 25% մաքսատուրք։